Ճանապարհորդություն դեպի տիեզերք

img_0172

Երբ Բյուրականի երկնակամարում վառվեցին երկնքի ջահերը,սկսվեց

12-6 դասարանի ճամփորդությունը դեպի տիեզերք: Աստղադիտարանի աշխատակիցների օգնությամբ  տիեզերական անսահմանությանն ընդառաջ էին գնում աշակերտները և փորձում բացահայտել անբացատրելին:

Մեծ դիտակի միջոցով աշակերտները նայում էին երկնքին,և նրանցից յուրաքանչյուրը փնտրում էր իր աստղը:

Գիտության տարածման օջախում ամենուր զգացվում էր  <<համեստ մարդու և անհամեստ գիտնականի>>` Վիկտոր Համբարձումյանի ներկայությունը:

Կարևոր է  սեփական աչքով տեսնել այն,ինչի մասին անընդհատ պատմվում է,ինչ կարդացվում է դասագրքերում:

img_0165

img_0177

  • Լրահոս