Հանդուրժողականությունը` ավանդույթ, այլ ոչ թե օրենք

image-4

Նոյեմբերի 16-ին  դպրոցում աշխատանքային մեկնարկը ազդարարեց  <<Մենք ենք աշխարհը>> երգը: Երգում էին բոլորը`գնահատելով աշխարհի բազմազանությունը,կարևորելով աշխարհի մշակույթների բազմազանությունը, մարդկանց արտահայտման ձևերը և անհատի կերպարը:

Հանդուրժողականության միջազգային օրվան կցվեց  ճանաչողական միջոցառում` անսպասելի  լուծումներով և մոտեցումներով: Լեզուներում

հանդուրժողականությունը  այլ դրսևորում էր ստացել, պատմական տեսակետից`այլ, իսկ բնագիտական  առարկաներում այն ներկայացվեց բույսերի և մակաբույծների, քիմիական տարրերի և Երկիր մոլորակի տիեզերական հանդուրժողականությամբ:  Յուրաքանչյուր մասնախմբի ` հանդուրժողականության վերաբերյալ  ներկայացրած  նյութերը սովորեցնում էին  ներկաներին, որ հանդուրժողականությունը սեր է,բազմակարծությունը, գործելակերպի տարբերությունները ոչ թե սպառնալիք են, այլ արժեքավոր նվերներ:

Համատեղ աշխատանքը փաստում է` դպրոցում տիրում է հանդուրժողականության մթնոլորտ, որն էլ միտված է  որակյալ և հայեցի դաստիարակության հայրենանվեր գործին:

image

image-3

image-1

  • Լրահոս