Հայոց լեզուն տունն է հայուն

image (4)

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ դպրոցի սաները  կարևորեցին լեզվի դերը ազգերի ինքնության,մշակութային ինքնատիպության,զարգացման ու պահպանման գործում:Մայրենիի օրը առիթ էր խոսելու հայ ժողովրդի գոյության հիմնասյուն համարվող հայոց լեզվի` որպես ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկի նշանակության մասին.ազգապահպանությունը սկսվում է մայրենի լեզվի պահպանությունից:

Էքսկուրսիայի վերածված դասը ներկաներին ծանոթացրեց  Մերձավոր Արևելքի այն երկրներին,որտեղ  եղեռնապուրծ հայը ստեղծեց դպրոցներ,ճեմարաններ,վարժարաններ,բարձրագույն ուսումնական հաստատություններ,հնչեցրեց իր ոսկեղենիկ  մայրենին` ի հեճուկս անտարբեր ու բիրտ աշխարհի:

<<Հայի տեղը Հայաստանն է,- փաստում են սփյուռքահայ աշակերտները,- օտար հողում չկա իսկական երջանկություն,ապրենք ու մտածենք հայերենով>>:

image (5)

  • Լրահոս