Կոմիտասի մահվան առեղծվածը

image-1

Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը`  նա դրանք  ժողովրդին էր վերադարձնում   մաքրված ու վերածնված:

1936թ. Փարիզից Երևան են տեղափոխում Կոմիտասի մասունքները: Հայ մշակույթի գործիչների ներկայությամբ կայանում է սգո համեստ  արարողություն: Եվ հարազատ հողն իր գիրկն է ընդունում հանճարեղ զավակին:

Երկար ժամանակ ընդունված էր կարծել , որ Կոմիտասը 2 տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ ի վերջո դարձել էր նրա մահվան պատճառը:

1991թ. պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

Զարմանալի է, որ կենդանության օրոք պարզ, պայծառ և մարդկանց մոտիկ լինելով, նա իր մահից հետո այդքան չբացահայտված գաղտիքներ է թողել:

Փարիզի հոգեբուժարանների առաջատար մասնագետ բժշկության դոկտոր Լուիզ ֆոն Հովհաննիսյանը Կոմիտասի արխիվային փաստաթղթերը ուսումնասիրելու  թույլտվություն ստանալու բազմակի փորձեր էր կատարել: Երկար տարիներ դա նրան չէր հաջողվում: Ֆրանսիական օրենսդրության համաձայն մարդու ծնունդից միայն  150 տարի անց է թույլ տրվում օգտվել բժշկական արխիվից: Հիվանդանոցի տնօրենը որպես կանոն պատասխանում էր, որ Սողոմոն Սողոմոնյան  անունով հիվանդ արխիվներում չկա, բայց դա չի կանգնեցնում Լուիզին;Հիվանդանոցում աշխատող իր գործընկերոջը խնդրում է անձամբ ստուգել այդ փաստաթղթերի գոյությունը, պատասխանը դրական էր, սակայն կար նաև իրավաբանական արգելք. միայն հիվանդի ընտանիքը կարող էր դատական հետաքննություն սկսել, հաջողվում է ապացուցել, որ կոմիտասը  ընտանիք ու ժառանգներ չի ունեցել: Միակ ատյանը, որ կարող էր բողոք ներկայացնել հայ առաքելական եկեղեցին էր:

Լուիզը նամակ գրեց կաթողիկոս  Վազգեն Առաջինին` խնդրելով թույլ տալ գիտական քննությունն ու դրա համար միջնորդել հիվանդանոցի տնօրինությանը, և ահա  50-ամյա լռությունից հետո  1985թ. Վազգեն Առաջինի և Ֆրանսիայի արխիվային փաստաթղթերի նախարարի շնորհիվ Կոմիտասի հիվանդության պատմությունը դուրս է բերվում արխիվից:

Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել չի տառապել շիզոֆրենիայով: Երբ Կոմիտասը  8 այլ գործիչների հետ վերադարձվեց Թուրքիայի հարավի աքսորից , բարոյապես ընկճված լինելով հանդերձ, ոչ մի հիվանդագին ախտանիշ չուներ:

Հակառակ, շատ հետաքրքրական է <<Բուզանդ>> թերթի խմբագրի վկայությունը,ով Կոմիտասի հետ աքսորված էր, նա պատմում է, որ ամենածանր պահերին  փրկության հույսը և կյանքի հանդեպ կամքը Կոմիտասի մոտ էին գտնում, սակայն վերադարձից հետո Կոմիտասի մոտ սկսվեց զարգանալ ընկճվածություն:

1916թ. գարնանը վիճակը սկսվեց լավանալ,և նա ստեղծեց                    << Հայկական պարերը>> և <<Մշո պարեր>>  ստեղծագործությունները դաշնամուրի համար, սակայն ընկճախտը դարձյալ գլուխ բարձրացրեց, ու Կոմիտասին տեղափոխեցին Պոլսի զինվորական հոսպիտալ:

1922թ.Կոմիտասը տեղափոխվեց Փարիզի Վիլժուիվ , որտեղ էլ նա մահացավ 1935թ: Նույքան ողբերգական էր Կոմիտասի ձեռագրերի ճակատագիրը. մի մասը ոչնչացվեց կամ անհետ կորավ:

19 տարի Կոմիտասը անցկացրեց հոգեբուժարանում որպես հոգեկան հիվանդ, սակայն Լուիզը գտնում է, որ շիզոֆրենիա ախտորոշումը նրա պարագայում չի արդարացվում: 2 անգամ թե Ֆարիզում, թե Պոլսում  նրան հիվանդանոց տեղափոխել են խաբեությամբ: Կոտորածից հետո նա դարձել էր թուրք բժշկի հիվանդը, լոկ այս  փաստն արդեն պետք է էլ ավելի վատացներ նրա վիճակը, միթե նա եղեռնի մասին պիտի խոսեր թուրքերի հետ, որոնք նրան անընդհատ անհասկանալի հոգեմետ դեղեր էին տալիս, մինչդեռ Եվրոպայուն նման դեպքերում օգտվում  են հոգեթերապևտիկ  և  հոգեվերլուծական մեթոդներից:

Երբ այսպես կոչված Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն խաբեց նրան` հայտնելով, որ միջազգային երաժշտական ընկերությունը հրավիրում է Կոմիտասին  Փարիզ` մասնակցելու   կոգրեսին և  ցանկանում է տեսնել Կոմիտասին իբրև կազմակերպության իսկական անդամ, Կոմիտասը շոգենավով մեկնում է Փարիզ: Եվ բացարձակ անծանոթ և իբրև թե պատահական մի մարդ նույն նավով ճամփորդող մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ, Կոմիտասին խաբելով, ուղեկցում է հոգեբուժարան: Եվ հենց այս պատանու Գևորգ Քամլամայանի ոչինչ չասող ազգանունն է գրված մեծ երաժշտի երաշխավորի տողոըմ, այլ ոչ թե հոգևոր անձանցից որևէ մեկինը: Կոմիտասին առողջարան էին տեղափոխել ուսումնասիրելու համար նրա ծայրահեղ գրգռված նյարդային վիճակը, ոչինչ ավելի: Վարդապետը երբեք անմեղսունակ չի եղել, սակայն գոյատևման միջոց չունենալու պատճառով կախում ուներ դրամ ունեցողներից:

Հիվանդության պատմության մեջ ուշադրություն են գրավում սխալ փաստերը, մասնավորապես ասվում է, որ Կոմիտասը  1 անգամ բուժվել է Թուրքիայի և Ռուսաստանի  /երևի նկատի ունեն Արևելահայաստանը/  տարբեր  բուժարաններում և առաջին անգամ  ընդուվել է հոգեբուժարան 1898թ., սա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև այդ ժամանակահատվածում  Կոմիտասը Եվրոպայում ստանում էր երաժշտական կրթություն, և դատելով նրա նամակներից` նա երջանիկ էր:

Բանն այն է, որ հոգեբուժարան տեղափոխելիս հիվանդն արդեն  48 տարեկան էր, իսկ շիզոֆրենիան գործնականորեն երբեք չի զարգանում այդքան մեծ տարիքում: Կոմիտասին հոգեբուժարան տեղափոխելու և կեղծ ախտորոշումն արդարացնելու համար շատ փաստեր են կեղծվել: Կոմիտասի վարքագծի ամենատագնապահարույց դրսևորումներից մեկը նրա լռությունն էր: Այդ լռությունը հիվանդության ախտանշան չէ. դա կարող է թուրք զինվորական հոսպիտալում ստացած ներարկումների հետևանք լինել, բացի այդ Կոմիտասը դժվարությամբ էր խոսում ֆրանսերեն, իսկ հոգեբուժության մեջ բժշկի և հիվանդի միջև լիակատար շփումը պարտադիր է:

Օգնության կոմիտեն հրահանգել էր ոչ մեկին թույլ չտալ այցելել Կոմիտասին: Այս փաստը Լուիզին խորհելու առիթ տվեց: Ինչ իրավունքով և ինչից էին վախենում կոմիտեի անդամները, եթե իրոք  համոզված էին, որ  վարդապետը  հոգեկան հիվանդ է: Ջանադրաբար ուսումնասիրելով փաստերը` Լուիզը ախտորոշեց Կոմիտասի հիվանդությունը որպես հետվնասվածքային խեղում, որը կարելի էր բուժել էվերադարձնելով նրան բնականոն միջավայր, կյանքի սովորական ռիթմին:

Կոմիտասի մահվան պատճառը  ոտքի փտախտն էր: Հոգեբուժարանում հիվանդներին տալիս էին կոպիտ կոշիկ և ոտքը հարելով` Կոմիտասը ստացավ արյան վարակում:

Կոմիտասին վերացնելը այնքան էլ հեշտ չէր, և Եվրոպայում նա շատ հայտնի անուն  էր: 20-րդ դարի սկզբին նա ամենահայտնի հայն էր Եվրոպայում, և եթե նա խոսեր թուրքերի վայրագությունների մասին,դա կունենար ռումբի  պայթյունի ազդեցություն: Խելագարության անվան տակ  Կոմիտասին հոգեբուժարանում փակելը և հոգեմետ դեղերով նրա ակտիվությունը ընկճելը խնդրի ամենալավ լուծումն էր:

 

  • Լրահոս