Լուսավոր ուղու կեսդարյա պատմություն

4691AD92-A929-421C-A0CA-B92B37D0262A

Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցը՝ 50 տարեկան
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցը հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքից կազմակերպել էր ցերեկույթ՝ նվիրված վետերան ուսուցիչներին։Միջոցառումը կրում էր <<Ժամանակների կամուրջ>> խորագիրը։
Կարմիր գորգի վրայով քայլում էին դպրոցի վաստակաշատ մանկավարժները ՝ խանդավառված օրվա խորհրդով։Կարոտն ու երկար սպասված հանդիպումը,ժպիտներն ու մի քիչ խոնավ աչքերը,հիշողություններն ու լուսավոր ուղու անցած հետագիծը բոլորին տեղափոխեցին 1968թ։Դպրոցի ծովածավալ հիշողության մեջ հառնեցին բոլորը՝ անուն-անուն,առիթ-առիթ։Էջ առ էջ թերթվեց դպրոցի պատմությունը,ընկավ մոռացության վարագույրը,և դպրոցի առաջին հրամանագրքի 1-ին հրամանը ազդարարեց ցերեկույթի մեկնարկը։ Խոնարհումի և հարգանքի ազնիվ վերաբերմունքը ակներև էր․վետերան ուսուցիչները շտապում էին իրենց խոսքում ընդգծել,թե որքան են սիրում իրենց դպրոցը և փորձում բոլորից թաքցնել այն կարոտախտը,որ կոչվում է դպրոց,աշակերտ։
Կրթօջախի տարբեր տարիների շրջանավարտները վետերան ուսուցիչների ներկայությամբ նորից մանկացել էին և հավերժ աշակերտի գիտակցությամբ սպասում ,որ իրենց նորից անցած դասերից հարցնեն,իսկ եթե իրենք սխալվեն,թող ուղղեն իրենց ուսուցիչները ,իրենք դրանից միայն կշոյվեն։
50 տարվա վաղեմություն ունեցող կարգախոսը՝ <<Կրթությունը և իմացությունը՝ յուրաքանչյուր աշակերտի կյանքի ընթացք>> , հարություն առավ։
Անակնկալները շարունակվում էին․հուշամատյանին երկյուղածությամբ էին մոտենում ներկաները,գրում իրենց տպավորությունների մասին,ու հուշամատյանը դառնում էր այդ անմոռաց օրվա խոսուն վկան։
Դպրոցի հիմքը ամուր է,հենասյուները՝ ամուր,ապագան՝ լուսավոր։
Շնորհավոր ծնունդդ,սիրելի՛ դպրոց։50 տարին շատ չէ․ամեն ինչ դեռ նոր է սկսվում,շարունակելու ես կերտել քո պատմությունը։
Թող քո կյանքում միշտ հնչի դպրոց կանրող զանգը,ու սաներիդ գրատախտակին գրվեն միայն լուսավոր բառեր։

DE957CD5-2370-45E5-AA1A-F872F37D10BC

69CF8C6E-A6B8-4156-9F76-2ECCFF326682

5607627B-C438-4A25-8E8B-DC724412EDE4

AC406A6F-EF74-408E-B91B-E318A1DD8C85

BD781EB5-B031-4E9D-BAFA-EE287B5CAFD2

56CB642F-BB40-4325-A65E-34A844B3B26A

7C3E3270-32E9-4719-98B7-DCC5AA09656B

07E222C4-8F10-45B5-894C-FEE5BB412DB7

  • Լրահոս