Իմ դպրոցը`գիտելիքի հնոց

image

Ձմեռային պարտադրված արձակուրդի ավարտին սպասում էին բոլորը, տխուր էր դպրոցը,և նրան չէին ուրախացնում անգամ պատուհանների  ճոխ ու ճաշակով արված նկարազարդումները,հետտոնական հանգիստը:Փետրվարի 1-ին վերջապես աշխույժով լցվեց  դպրոցը,և որպեսզի մեր դպրոցի հույսերն արդարանան,հենց փետրվարի 1-ից մանկավարժներն անցան բնականոն աշխատանքի. դասեր,արտասադարանական,համադպրոցական միջոցառումներ,օլիմպիադա:Շատ աշխատանք է կուտակվել,անհրաժեշտ է ամեն ինչ հասցնել:

2015-2016 ուստարվա  2-րդ կիսամյակի աշխատանքների  սկիզբը համընկավ հայոց լեզվի և գրականության մասնախմբի միամսյակի հետ,պատրաստվեցին վահանակներ`նվիրված ոսկեղենիկ հայերենին և հայ հանճարներից Պարույր Սևակին:

Դպրոցում թևածում էր կոմիտասյան երաժշտությունը.նպատակն է  աշակերտներին վերադարձնել իրենց զուլալ ակունքներին,բացահայտել ժողովրդական երաժշտության  կենսական հիմքերը  և  կարողանալ արժևորել բարձրաճաշակ երաժշտության դերն ու նշանակությունը:

Ընտրվել էին Սևակի`  աշակերտներին  առավել սիրելի ստեղծագործություններից  <<Մարդ էլ կա,մարդ էլ>> բանաստեղծությունը  և <<Անլռելի զանգակատուն>> պոեմը:Նորից արժևորվեց Սևակի թողած գրական ժառանգությունը,20-րդ դարի  հայ գրականության մեջ նոր ակոս բացելը,մեր կյանքի,մեր մշակույթի,մեր ներկայի և ապագայի համար <<Եղիցի լույս>> և <<Աստծո քարտուղար>>  լինելը:

Սևակի ստեղծագործությունների հիման վրա կազմված խաչբառը մեծ ոգևորություն առաջացրեց  126 դաս. ֆիզմաթ հոսքի աշակերտների մոտ : Նրանք  կարողացան մաթեմատիկական կարողությունները  և հմտությունները  զուգորդել գրականագիտական իմացության հետ`գտնելով  հարցերի պատասխանները:Իսկ վահանակի <<Մտորումներ>> բաժնի հարցերի  պատասխանները աշակերտները կներկայացնեն միամսյակի ավարտին.այն է `  հայ  մշակույթի անձնվեր պահպանման և հաջորդ սերունդներին ժառանգություն թողնելու  ձգտումը:

image image (2)

  • Լրահոս