Էկոլոգիական

FBB0D3C7-C94D-4C70-8C6C-3EB583079F69

դաստիարակությունը սկսվում է դպրոցից
Աշակերտների էկոլոգիական դաստիարակությունը խորացնելու նպատակով Կ․Դեմիրճյան անվան հ139 ավագ դպրոցի բնագիտական առարկաների մասնախումբը հյուրընկալել էր Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին։
Գիտնականի բծախնդրությամբ պարոն Սանասարյանը աշակերտներին ներկայացրեց կենսոլորտի աղտոտվածությունը,աշակերտներին հորդորեց պահպանել շրջակա միջավայրը և նպաստել առկա բնական ռեսուրսների արդարացված և խելացի օգտագործմանը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ բնակավայրերն աղտոտողները հիմնականում դեռահասներն են,ինչի պատճառներն են ոչ ճիշտ մտածելակերպը,բնության նկատմամբ սխալ մոտեցումը և էկոլոգիական անբավարար կրթությունը։
Եթե յուրաքանչյուրս սրտացավ լինենք և չաղտոտենք մեր միջավայրը,աշխատենք ի նպաստ միջավայրի մաքրության ,ապա կգա ժամանակ,երբ մեր երկրի խնդիրների ցուցակից կկարողանանք ջնջել բնության պահպանության և մաքրության հիմնախնդիրները։

  • Լրահոս