<<ԳՄՕ –ն և մեր վերաբերմունքը նրա նկատմամբ>> դասախոսություն դասղեկի ժամին

image (1)

Ներկա են  11-ի ֆիզմաթ հոսքի աշակերտները, ծնողները, ուսուցիչները  և տնօրինությունը:

Դասախոս՝ կենսաբ.գիտ.թեկնածու,բնագիտություն մեթոդմիավորման նախագահ՝ Գ.Միրզոյան

Գիտության հայտնագործությունները օգտագործվում են մեր կյանքում: Դրանցից են գենային ինժեներիայի մեթոդով ստեղծված ԳՄՕ- օրգանիզմները , կամ ԳՄ-արտադրանքները: ԳԻ-ի մեթոդը  հնարավորություն է տալիս մեկ օրգանիզմից մեզ հետաքրքրող գենը զատել և տեղափոխել մեկ այլ օրգանիզմի ԴՆԹ-ի մեջ,հաճախ միանգամայն ոչ բարեկամ օրգանիզմ,և այս վերջին` տեր օրգանիզմում դրսևորվում է մեզ հայտնի հատկանիշը:  Այնուհետև սկսվեց ամենատարբեր հատկանիշներով`բարձր բերքատվությամբ բուսական կուլտուրաներ,բարձր մթերատվությամբ կենդանիներ,գործարանային արտանետած գազերի և հիվանդությունների նկատմամբ դիմացկուն բույսեր և այլն բազմաթիվ   մարդու համար ցանկալի հատկանիշներով օժտված  կենդանի օրգանիզմների ստացումը: Կարծես թէ ամեն ինչ  գերազանց  է: Սակայն բնական օրենքներին, կանոններին անթույլատրելի միջամտությունը  հղի է վտանգավոր հետևանքներով: Այսպես օրինակ  միջատների նկատմամբ կայուն բոլոր ԳՄ-բույսերը արտադրում են թույներ,արդեն առաջացել են բզեզ-մուտանտներ, գերմոլախոտեր,անհետացել են թիթեռներ,  տարածվել են ալերգիկ և այլ հիվանդություններ: ԳՄ-օրգանիզմների անվտանգության գնահատականը կարելի է տալ միայն մի քանի սերունդ հետո: Մինչ այդ պետք է զգուշությամբ օգտվել ԳՄ-արտադրանքից:

image (1)

  

  • Լրահոս