Գյուտարար երեխաների համաշխարհային օր

image (4)

Գիտե՞ք արդյոք, որ գոյություն ունի հատուկ օր՝նվիրված փոքրիկ գյուտարարներին: Այն նշում են Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը՝ հունվարի 17-ին: Այս ընտրությունը պատահական չէ, որովհետև դեռ 12 տարեկանից երիտասարդ Բենջամինը արտոնագրել է իր գյուտերը:
Մեր ժամանակներում ամեն տարի ավելի քան 500 հազար երեխա և դեռահաս հայտնագործում են տարբեր գաջեթներ և խաղեր, ստեղծում և փոփոխում են ռոբոտներ և տեխնիկա: Բոլոր մանկական գյուտերը, անկասկած , մեր կյանքը դարձնում են առավել հետաքրքիր և հարմա-րավետ: Եվ հունվարի 17-ն այն օրն է, երբ պետք է ուրախանալ երիտասարդ տաղանդների հնարամտությամբ, գնահատել նրանց բազմաթիվ հայտնագործությունների նշանակությունը և ոգևորել նրանց:
Ահա այս օրվան էր նվիրված մեր ստենդային աշխատանքը, որտեղ ներկայացված էին փոքրիկ գյուտարարների նշանավոր հայտնագոր-ծությունները, դրանց նշանակությունը: Իսկ դասամիջոցներին միջանցքի էկրանին ցուցադրվեցին փոքրիկ ֆիլմեր՝նվիրված փոքրիկ գյուտարարների հայտնագործությունների պատմությանը:

image (5)

  • Լրահոս