Աշխարհագրությունը հայոց լեզվում

image

Հոկտեմբերի 20-ին 111-ում  հայոց լեզվի դասը ինչ-որ առումով վերածվեց աշխարհագրական գիտելիքների ստուգատեսի: Դասի թեման՝ «Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը››,  արագորեն շաղկապվեց աշխարհագրական բաղադրյալ անուններին, և դասը հագեցավ լեզվական նյութի, աշխարհաճանաչողության ու քարտեզաիմացության  տարաբնույթ համակցումներով: Խմբային աշխատանքը, որ ներառում էր և՛  ուղղագրական, և՛ աշխարհագրական, և՛պատմական  առաջադրանքներ, անցավ աղմկոտ, աշխույժ քննարկումներով, որոնք ամփոփվեցին տարատեսակ քարտեզների վրա աշխարհագրական բաղադրյալ անունների ցուցադրությամբ ՝ համեմված անհրաժեշտ բացատրություններով:

  • Լրահոս