![](http://139dproc.am/new/wp-content/uploads/2023/03/IMG_1308.jpg)
Դավանած արժեքների ամրապնդման և ճանաչողական նպատակադրումով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտները Ծաղկաձորում էին ՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։ Այցելությունը հիացմունքի,ափիբերան զարմանքի տեղիք տվեց.այն ,ինչ իմացան,և այն,ինչ ներկայացվեց Օրբելիների մասին,մի գերդաստանի համար շատ էր և կարող էր ուղենիշ լինել հայ ժողովրդի անցնելիք ամբողջ ճանապարհի համար։
Տուն-թանգարանի աշխատակազմը պատրաստակամ և առանձնահատուկ մանրամասներով ներկայացրեց տուն-թանգարանի բոլոր ցուցանմուշները՝զուգահեռ տալով ամփոփ տեղեկատվություն և՛ Հովսեփ Օրբելու, և՛ Լևոն Օրբելու, և՛ Ռուբեն Օրբելու կյանքի ու գործունեության վերաբերյալ։
Շնորհակալություն Օրբելիների տուն-թանգարանին։
![](http://139dproc.am/new/wp-content/uploads/2023/03/IMG_1304-768x1024.jpg)
![](http://139dproc.am/new/wp-content/uploads/2023/03/IMG_1305-768x1024.jpg)
![](http://139dproc.am/new/wp-content/uploads/2023/03/IMG_1307-768x1024.jpg)