Դպրոցը այս անգամ ևս իր սաներին հնարավորություն ընձեռնեց՝ հետևելու նորարարություններին և ժամանակակից տենդենցներին, ձգտելով կատարելագործվել և հասու դառնալ նոր գաղափարներին:
Այդ նպատակով դպրոց հրավիրեցինք «Blue Book» կենտրոնի մասնագետներին, ովքեր խոսեցին ստարտափների բավական տարածված և Հայաստանում արդեն արդիական դարձած թեմայի շուրջ: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեծ հնարավորություններ է տալիս IT ոլորտում հմտացած և ակտիվ երիտասարդ մասնագետներին նախաձեռնողական լինել և սկսել սեփական գործը:
Ահա սաներին օգտակար լինելու և դեռ դպրոցական հասակից նրանց նախաձեռնողական հմտությունները զարգացնելուն են ուղղված նման հանդիպումներն ու զրույցները: