
Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ,ընկնում պակասի պատճառով։ Նահատակված շրջանավարտների առջև խոնարհվելու անհրաժեշտությունը գիտակցելով` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի շրջանավարտները համախմբվել էին հարազատ կրթօջախի տանիքի տակ.յուրաքանչյուրը լուռ խոսում էր կյանքի զարթոնքը ապրող իր ընկերոջ հետ,թախծում,կարոտում,պատկերացնում նրանց հերոսականացումը,մղած կռիվը ու ընդհատված ճախրանքը,իսկ հարյուրավոր մոմերի թրթռուն լույսերը առաջնորդում են ապրողներին հաջողելու բարի ու ազգանվեր գործի մեջ։