![](http://139dproc.am/new/wp-content/uploads/2023/11/396442442_855802459881319_1983386626771296889_n-576x1024.jpg)
Դպրոցի պատմաիրավագիտական հոսքի սաները մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի հյուրերն էին.աշակերտները ծանոթացան ֆակուլտետի պայմաններին,հնարավորություններին,
շատերի համար ուրվագծվեց մասնագիտական կողմորոշումը։Ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանը ներկայացրեց կիրառական նշանակություն պարունակող հարցեր։
Դպրոցի տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնում մայր բուհին համագործակցության համար.արդեն իսկ նշմարվում է շոշափելի արդյունքը։Այլընտրանքային ուսուցումը և՜ հետաքրքիր է,և՜ արդյունավետ։Աշակերտները ոգևորված են նման միջոցառումներով,այդպիսի հանդիպումները ոչ միայն մասնագիտական կողմնորոշումն են ապահովում,այլև ուրիշ լսարանի առջև հանդես գալու հնարավորություն ու փորձ։
![](http://139dproc.am/new/wp-content/uploads/2023/11/396476647_855802466547985_7040453739932253309_n-1-576x1024.jpg)