Կյանքը կերկարի, եթե նրանից հմտորեն օգտվենք:
Սենեկա
Կյանքում անհնար է վերականգնել որևէ բացթողում: Այսօր մարդը պատասխանատու է իր և բնության գոյատևման համար: Մարդը պետք է ապրի բնության հետ ներդաշնակ, պետք է ունենա բարոյական վերաբերմունք ամբողջ կենդանիի նկատմամբ: Այդպիսի վերաբերմունքի դաստիարակման գործում մեծ դեր ունի դպրոցը, իսկ դպրոցում` բնագիտություն մեթոդ միավորումը: Միավորումը իրականացնում է մարդու առողջության, բնության անաղարտության պահպանման, շրջակա միջավայրի ֆիզիկական երևույթների բացահայտման, տիեզերքում այլ հնարավոր կենսունակ մոլորակի առկայության, Հայաստանի աշխարհագրական դիրքի,սեյսմիկ գոտիների, սեյսմակայունության բարձրացման, երկրաշարժից պաշտպանվելու միջոցների և էկոլոգիական գիտելիքների սերմանման գործ: Մեթոդմիավորումը մշտապես կազմակերպում է դասախոսություններ, միջառարկայական հետաքրքիր միջոցառումներ, ցուցահանդեսներ, արտադպրոցական միջոցառումներ Բյուրականի աստղադիտարանում, Բնության թանգարանում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում,այցեր Երևանի բուհ –երի լաբորատորիաներ` մասնակցելու լաբորատոր աշխատանքների իրականացմանը,մոտիկ և հեռավոր էքսկուրսիաներ` իրականացնելու բացօթյա և գործնական դասեր:
Մեթոդմիավորման կազմը`
Կենսաբանության ուսուցիչ -Միրզոյան Գայանե` մեթոդմիավորման նախագահ, կենսաբ.գիտ.թեկնածու, ունի 2-րդ աստիճանի տարակարգ
Քիմիայի ուսուցչուհի–Սմբատյան Արփիկ ունի 1-ին աստիճանի տարակարգ,
Ֆիզիկայի ուսուցչուհի–Թամազյան Ռուզաննա
ֆիզիկայի ուսուցիչ-Աթոյան Արթուր
քիմիայի ուսուցիչ- Գեոլյան Գրիգոր
կենսաբանության ուսուցչուհի-Պողոսյան Աննա