Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ որոշվեց հայ ժողովրդի համար վահան դարձած սահմանամերձ գյուղերի երեխաներին ուղարկել ամանորյա նվերներ:Նպատակը մեկն էր.սահմանամերձ գյուղերի երեխաներն առավել ուշադրության կարիք ունեն:
Նախաձեռնությունը սիրով ընդունվեց տնօրինության և մանկավարժների կողմից:Մի քանի օր,և նվերներով լի տուփերը ճանապարհ ընկան դեպի սահմանամերձ գյուղեր:
Հայրենիքը սկսվում է սահմանամերձ գյուղերից,իսկ ամենամեծ հայրենասիրությունը այդ գյուղերի բնակիչների կողքին լինելն է: