Բուրգ ։ Բուրգը հրուշակագործության մեջ

May 25 2026

10-5 դասարանի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանք երկրաչափությունից՝ <<Բուրգ ։ Բուրգը հրուշակագործության մեջ>> թեմայով։

Նախագծի ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին բուրգի, հատած բուրգի առանձնահատկությունները, լուծեցին բազմաթիվ կիրառական խնդիրներ, այդ թվում՝ հատույթի կառուցման խնդիրներ՝ օգտագործելով դինամիկ մաթեմատիկական ծրագրեր։ Նրանք հանդես եկան հետաքրքիր գործնական առաջարկներով, որոնք հանգեցրին սպասված վերջնարդյունքներին.

1. Համագործակցելու կարողության զարգացում,

2. ⁠GeoGebra դինամիկ մաթեմատիկական ծրագրի կիրառում,

3. ⁠ՏՀՏ հմտությունների զարգացում,

4. ⁠Գործնական հմտությունների մշակում՝ մոդելների ստեղծում և չափողական աշխատանքների կատարում,

5. ⁠Շոշափելի արդյունքի ստեղծում. << Արի խաղանք>> ուսուցողական խաղի ստեղծում, որտեղ ընդգրկված էին թեմայի յուրացմանը նպաստող , տրամաբանությունը զարգացնող հարցեր։

6. ⁠<< 12 ամիսներ>> կոնֆետների տուփի և նրա մեջ դրված կանոնավոր քառանկյուն բուրգի տեսքով կոնֆետների մոդելի ստեղծում։

10-5 դասարանի աշակերտները ներկայացրին իրենց նախագիծը( կրկնելով նաև բուրգ թեման) Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ներկա էին ուսանողները, երկրաչափության դասագրքի հեղինակը՝ Ս. Հակոբյանը , Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ֆ.-մ. գ. դոկտոր պրոֆեսոր Լ. Ղուլղազարյանը, դասախոսներ։

Նրանք աշակերտների կատարած աշխատանքը բարձր գնահատեցին և նշեցին էլ ավելի կատարելագործելու ուղիներ: Համագործակցությունն արդյուանվետ էր։

Ուսուցիչ՝ Ա. Խաչանյան

 

Last news

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....

More

Գործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...

More

Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...

More