
Աշխատանքային շաբաթվա լարվածությունը, դասաժամերի հագեցած գրաֆիկն ու ամենօրյա պատասխանատվությունը պահանջում են հոգևոր լիցքաթափման և ստեղծագործական վերականգնման յուրահատուկ միջավայր։ Այդպիսի ջերմ ու գունեղ մթնոլորտ ձևավորվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցում, որտեղ հյուրընկալվել էր Art n’Joy կազմակերպությունը՝ ուսուցիչների համար կազմակերպելով վինիլային նկարչության վարպետաց դաս։
Դպրոցական զանգերի ու դասամատյանների առօրյան մի պահ զիջեց վրձիններին, վառ ներկերին ու երաժշտական ռիթմերին։ Հին ու դասական վինիլային ձայնապնակները, որոնք ժամանակին երաժշտություն են հնչեցրել, այս անգամ դարձան յուրօրինակ կտավներ՝ վերածվելով արվեստի ինքնատիպ գործերի։
Առաջին իսկ վրձնահարվածներից զգացվեց, թե ինչպես է շաբաթվա կուտակված հոգնածությունը տեղը զիջում ստեղծագործական ազատությանն ու անմիջական շփմանը։ Առանց գնահատականների, ժամանակային խիստ սահմանափակումների ու պարտադիր կանոնների՝ ուսուցիչները հնարավորություն ունեցան լիովին տրվել երևակայությանը՝ յուրաքանչյուր ձայնապնակի վրա արտացոլելով իրենց ներաշխարհը, տրամադրությունն ու երազանքները։

Տեղեկատվական հոսքերի այս դարաշրջանում գրադարանավարի դերն առավել քան կարևոր է։ Եր...
MoreԱշխատանքային շաբաթվա լարվածությունը, դասաժամերի հագեցած գրաֆիկն ու ամենօրյա պատա...
MoreԼողավազանի կապույտ ջրերում յուրաքանչյուր վայրկյանն իր գինն ունի, իսկ յուրաքանչյո...
More