
Տեղեկատվական հոսքերի այս դարաշրջանում գրադարանավարի դերն առավել քան կարևոր է։ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի գրադարանավարուհի Ն.Վարդանյանը մասնակցեց Հայաստանի Ազգային Գրադարանում կազմակերպված «Մեդիագրագիտության ինտեգրումը գրադարաններում. նոր ուղեցույցների ներկայացում» թեմայով հանդիպմանը, որը կայացավ «Դիմակայելու արվեստը» խորագրով Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց ժամանակակից տեղեկատվական միջավայրում գրադարանների դերի փոփոխությունը, մեդիագրագիտության հմտությունների զարգացման հրամայականը և գրադարանային առօրյա աշխատանքում դրանց կիրառման լայն հնարավորությունները։
Նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են մասնագիտական շարունակական զարգացման, փորձի փոխանակման և արդի մարտահրավերներին համահունչ կրթական միջավայր ձևավորելու տեսանկյունից։
Դպրոցը շնորհակալություն է հայտնում այս նախաձեռնության հեղինակներին՝ գրադարանային ոլորտի արդիականացմանն ու մասնագետների վերապատրաստմանն ուղղված կարևոր քայլի համար։

Տեղեկատվական հոսքերի այս դարաշրջանում գրադարանավարի դերն առավել քան կարևոր է։ Եր...
MoreԱշխատանքային շաբաթվա լարվածությունը, դասաժամերի հագեցած գրաֆիկն ու ամենօրյա պատա...
MoreԼողավազանի կապույտ ջրերում յուրաքանչյուր վայրկյանն իր գինն ունի, իսկ յուրաքանչյո...
More