Բուրգ ։ Բուրգը հրուշակագործության մեջ

Մայիս 25 2026

10-5 դասարանի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանք երկրաչափությունից՝ <<Բուրգ ։ Բուրգը հրուշակագործության մեջ>> թեմայով։

Նախագծի ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին բուրգի, հատած բուրգի առանձնահատկությունները, լուծեցին բազմաթիվ կիրառական խնդիրներ, այդ թվում՝ հատույթի կառուցման խնդիրներ՝ օգտագործելով դինամիկ մաթեմատիկական ծրագրեր։ Նրանք հանդես եկան հետաքրքիր գործնական առաջարկներով, որոնք հանգեցրին սպասված վերջնարդյունքներին.

1. Համագործակցելու կարողության զարգացում,

2. ⁠GeoGebra դինամիկ մաթեմատիկական ծրագրի կիրառում,

3. ⁠ՏՀՏ հմտությունների զարգացում,

4. ⁠Գործնական հմտությունների մշակում՝ մոդելների ստեղծում և չափողական աշխատանքների կատարում,

5. ⁠Շոշափելի արդյունքի ստեղծում. << Արի խաղանք>> ուսուցողական խաղի ստեղծում, որտեղ ընդգրկված էին թեմայի յուրացմանը նպաստող , տրամաբանությունը զարգացնող հարցեր։

6. ⁠<< 12 ամիսներ>> կոնֆետների տուփի և նրա մեջ դրված կանոնավոր քառանկյուն բուրգի տեսքով կոնֆետների մոդելի ստեղծում։

10-5 դասարանի աշակերտները ներկայացրին իրենց նախագիծը( կրկնելով նաև բուրգ թեման) Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ներկա էին ուսանողները, երկրաչափության դասագրքի հեղինակը՝ Ս. Հակոբյանը , Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ֆ.-մ. գ. դոկտոր պրոֆեսոր Լ. Ղուլղազարյանը, դասախոսներ։

Նրանք աշակերտների կատարած աշխատանքը բարձր գնահատեցին և նշեցին էլ ավելի կատարելագործելու ուղիներ: Համագործակցությունն արդյուանվետ էր։

Ուսուցիչ՝ Ա. Խաչանյան

 

Վերջին Նորությունները

Մայիս 25 2026Վերջին Զանգ

Ու գիշերվա խավարում վառվեցին Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի լույսերը,դպրոց...

Ավելին
Մայիս 25 2026Ինչ է լույսը

Մայիսի 21-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվ. հ139 ֆիզմաթ հոսքի 10-6 և10-7 դասարանն...

Ավելին

10-5 դասարանի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանք երկրաչափությունից՝ <...

Ավելին