
«Սովորողի ձայնը». երբ պատմության ընթացքը փոխվում է դասարանում
Կան դասեր, որոնք դուրս են գալիս դասագրքերի ու քառասունհինգ րոպեների սահմաններից։ Դրանք այն պահերն են, երբ կրթությունը դադարում է լինել պարզապես տեղեկատվության փոխանցում և վերածվում է ստեղծագործական ու մտավոր հայտնագործության։
Այդպիսի մի բացառիկ մթնոլորտ էր տիրում 10/3 դասարանում՝ «Հայաստանի պատմություն» առարկայից։
Կտրելով ժամանակի ու տարածության սահմանները՝ աշակերտները մտովի տեղափոխվել էին հին աշխարհ։ Նրանք ոչ թե պարզապես վերհիշում էին հայոց արքաների պատմական որոշումները, այլ համարձակորեն առաջարկում էին այլընտրանքային լուծումներ, վերանայում դարակազմիկ իրադարձությունները, «փոխում» պատմության ընթացքն ու այդ ամենի իմաստալից արդյունքները կամրջում մերօրյա իրականության հետ։
Սակայն ամենազարմանալին ու հուզիչը դասվարման մոդելի ձևափոխումն էր.ուսուցիչը ավանդական «դասախոսի» դերից դարձել էր թիմային քննարկման շարքային մասնակից, երբ հնչեց «սովորողի ձայնը», տեղի ունեցավ իսկական հրաշք.
աշակերտները, չհամաձայնելով ուսուցչի արտահայտած տեսակետներին,ազատորեն բանավիճում էին և նույնիսկ անկեղծորեն զարմանում, թե ինչպես կարելի է անել այդքան «պարզունակ» վերլուծություն։
Դասի նպատակն իրագործված էր։ Երբ սովորողն ունի վստահություն, քննադատական մտածողություն և իր տեսակետն ազատ արտահայտելու քաջություն, ուսուցչի համար դրանից մեծ հաղթանակ չկա։
Երբ կարևորվում է «Սովորողի ձայնը», այն իրոք հրաշքներ է գործում։

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....
ԱվելինԳործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...
ԱվելինԱյցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...
Ավելին