Հաղթանակի ալիքով

Հոկտեմբեր 19 2026

Հաղթանակի ալիքով

Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարին Նոր Նորք համայնքի լավագույն դպրոցական լողորդները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ չափելու իրենց ուժերն ու ապացուցելու, որ աշխատասիրությունն ու նվիրումը միշտ տանում են դեպի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանը։

Լարված մրցապայքարում իրենց փայլուն ելույթով աչքի ընկան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի սաները՝ Խաչատրյան Էլեն՝ 1-ին պատվավոր տեղ, Ադյան Հասմիկ և Համբարյան Էդուարդ՝ 2-րդ տեղեր, Նիկողոսյան Սիլվի՝ 4-րդ տեղ։

Հաղթանակը պատահականություն չէ. այն քրտնաջան աշխատանքի, կամքի և սեփական ուժերին հավատալու արդյունքն է։

Այս հաղթանակը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև մեծ հպարտության առիթ Կ. Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի համար։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցում մեծ տեղ է հատկացվում ոչ միայն ակադեմիական գիտելիքներին, այլև առողջ ապրելակերպին ու սպորտային հաջողություններին։

Շնորհավորում ենք մեր երիտասարդ չեմպիոններին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր նվաճումներ թե՛ սպորտային ջրուղիներում, թե՛ կյանքի բոլոր ասպարեզներում։

 

Վերջին Նորությունները

Հոկտեմբեր 19 2026Հաղթանակի ալիքով

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....

Ավելին

Գործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...

Ավելին

Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...

Ավելին