
Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները
Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալեցին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետներին։
Հանդիպման ընթացքում կենտրոնի մասնագետները ներկայացրին իրենց գործունեության հիմնական ուղղությունները, խոսեցին կախվածությունների տարբեր տեսակների՝ թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման, ինչպես նաև ժամանակակից թվային միջավայրում դրսևորվող խնդրահարույց վարքագծի՝ համակարգչային խաղերից և սոցիալական ցանցերից կախվածության մասին։
Զրույցն առանձնացավ իր անկեղծությամբ և կարևոր ուղերձներով։ Մասնագետներն ընդգծեցին, որ կախվածության հաղթահարման ճանապարհին առաջին կարևոր քայլերից մեկը խնդրի գիտակցումն ու օգնության դիմելու պատրաստակամությունն է։ Նրանք նաև կարևորեցին ընտանիքի, դպրոցի և շրջապատի աջակցությունը՝ որպես վերականգնման և առողջ ապրելակերպի ձևավորման կարևոր պայման։
Հանդիպումը աշակերտներին հնարավորություն տվեց նորովի դիտարկելու կախվածությունների խնդիրը, ավելի լավ հասկանալու դրանց հնարավոր հետևանքները և գիտակցելու իրազեկվածության ու ժամանակին օգնության դիմելու կարևորությունը։
Նմանատիպ հանդիպումները կարևոր նշանակություն ունեն դեռահասների առողջ մտածելակերպի ձևավորման, կանխարգելիչ կրթության և պատասխանատու վարքագծի խթանման գործում։ Դրանք պետք է դառնան շարունակական՝ նպաստելով ավելի իրազեկ, գիտակից և առողջ հասարակության ձևավորմանը։
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցը շնորհակալություն է հայտնում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետներին՝ արժեքավոր ներդրման, մասնագիտական մոտեցման և անկեղծ ու բովանդակալից զրույցի համար։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...
ԱվելինԿարողունակությունը` որպես դասի կենդանի շունչ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ...
Ավելին139 ավագ դպրոցի լողորդների փայլուն հաջողությունը «ՀՀ Վարչապետի գավաթում&ra...
Ավելին