Սերունդների անխզելի կապը

Հոկտեմբեր 14 2026

Սերունդների անխզելի կապը

Դպրոցի դռները երբեք չեն փակվում մարդու առջև, նույնիսկ այն ժամանակ, երբ հնչում է վերջին զանգը, ու շրջանավարտները դուրս են գալիս մեծ կյանք: Դպրոցի և նրա շրջանավարտների միջև մշտական կապի պահպանումը ոչ միայն հաճելի ավանդույթ է, այլև դպրոցական համայնքի զարգացման ու հարստացման կարևորագույն երաշխիք։

Այս կապն ավելի համակարգված ու կառուցողական դարձնելու գործում առանցքային դերակատարում ունի Շրջանավարտների խորհուրդը։ Այն կամուրջ է անցյալի և ներկայի, փորձառության և երիտասարդական ավյունի, կրթօջախի վաստակաշատ ուսուցիչների և նոր սերնդի միջև։

Հարազատ կրթօջախի նորակառույց ու լուսավոր դասասենյակներում շրջանավարտները քայլում էին տանտիրոջ իրավունքով ու ջերմ հպարտությամբ։ Շենքն ու միջանցքները նոր էին, ժամանակակից ու անծանոթ, բայց պատերի ներսում ապրող ոգին ու հուշերը՝ նույնքան մտերիմ։ Ամեն անկյունում, ամեն հայացքում նրանք փնտրում էին իրենց անցած տարիների հետքերն ու ապրումների արձագանքը՝ անկեղծորեն փորձելով թեկուզ մի պահ նորից մանկանալ։

Շրջանավարտների խորհրդի գործունեությունն ու կապի պահպանումն ունեցան ռազմավարական կողմեր՝ փորձի փոխանակում և մասնագիտական կողմնորոշում, դպրոցական նախագծերի և ծրագրերի աջակցություն. ավանդույթների պահպանում և դպրոցի դիմագծի ամրապնդում։

Շրջանավարտների խորհրդի ակտիվ գործունեությունն ու մշտական կապը ապացուցում են, որ դպրոցական տարիներին սերմանված սերն ու երախտագիտությունը վերածվում են իրական, արդյունավետ ու տևական համագործակցության՝ ի նպաստ մատաղ սերնդի կրթության և հարազատ կրթօջախի շարունակական լուսավոր ապագայի։

 

Վերջին Նորությունները

Հոկտեմբեր 19 2026Հաղթանակի ալիքով

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....

Ավելին

Գործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...

Ավելին

Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...

Ավելին