
Ժամանակակից կրթական համակարգում ուսուցչի դերն ու մասնագիտական պատրաստվածությունը հանդիսանում են հասարակության առաջընթացի հիմնական շարժիչ ուժը։ Հանրակրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներց մեկը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը միտված է ոչ միայն մանկավարժների մասնագիտական գիտելիքների ստուգմանն ու կատարելագործմանը, այլև ուսուցչի աշխատանքի գրավչության բարձրացմանն ու արժանապատիվ վարձատրության ապահովմանը։
Կամավոր ատեստավորումը բազմաշերտ նշանակություն ունի ինչպես առանձին ուսուցչի, այնպես էլ դպրոցական համայնքի համար:
Այս գործընթացի արդյունավետության վառ ապացույցը մեր դպրոցի մանկավարժական կազմի գրանցած տպավորիչ ցուցանիշներն են։ Մեծ հպարտությամբ կարելի է փաստել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի ուսուցիչների արդեն 60 %-ը հաջողությամբ մասնակցել և հաղթահարել է կամավոր ատեստավորման փուլը։
Կամավոր ատեստավորման հաջող ընթացքը ցույց է տալիս, որ երբ պետական աջակցությունն ու ուսուցչի նվիրվածությունը համադրվում են, արդյունքը չի ուշանում և ամուր հիմք է ստեղծում ապագա հաջողությունների համար՝ երաշխավորելով, որ սերունդների կրթությունն ու դաստիարակությունը վստահված են բարձրակարգ և ժամանակի պահանջներին համահունչ մասնագետների։

Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները մասնակցեցին ...
ԱվելինՀնարավո՞ր է արդյոք համատեղել արդյունաբերության զարգացումն ու բնության պահպանությ...
ԱվելինԺամանակակից կրթական համակարգում ուսուցչի դերն ու մասնագիտական պատրաստվածությունը...
Ավելին