Կամավոր ատեստավորում

November 26 2026

Ժամանակակից կրթական համակարգում ուսուցչի դերն ու մասնագիտական պատրաստվածությունը հանդիսանում են հասարակության առաջընթացի հիմնական շարժիչ ուժը։ Հանրակրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներց մեկը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը միտված է ոչ միայն մանկավարժների մասնագիտական գիտելիքների ստուգմանն ու կատարելագործմանը, այլև ուսուցչի աշխատանքի գրավչության բարձրացմանն ու արժանապատիվ վարձատրության ապահովմանը։

Կամավոր ատեստավորումը բազմաշերտ նշանակություն ունի ինչպես առանձին ուսուցչի, այնպես էլ դպրոցական համայնքի համար:

Այս գործընթացի արդյունավետության վառ ապացույցը մեր դպրոցի մանկավարժական կազմի գրանցած տպավորիչ ցուցանիշներն են։ Մեծ հպարտությամբ կարելի է փաստել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի ուսուցիչների արդեն 60 %-ը հաջողությամբ մասնակցել և հաղթահարել է կամավոր ատեստավորման փուլը։

Կամավոր ատեստավորման հաջող ընթացքը ցույց է տալիս, որ երբ պետական աջակցությունն ու ուսուցչի նվիրվածությունը համադրվում են, արդյունքը չի ուշանում և ամուր հիմք է ստեղծում ապագա հաջողությունների համար՝ երաշխավորելով, որ սերունդների կրթությունն ու դաստիարակությունը վստահված են բարձրակարգ և ժամանակի պահանջներին համահունչ մասնագետների։

 

Last news

Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները մասնակցեցին ...

More

Հնարավո՞ր է արդյոք համատեղել արդյունաբերության զարգացումն ու բնության պահպանությ...

More

Ժամանակակից կրթական համակարգում ուսուցչի դերն ու մասնագիտական պատրաստվածությունը...

More