
Հնարավո՞ր է արդյոք համատեղել արդյունաբերության զարգացումն ու բնության պահպանությունը։ Ինչպե՞ս ապահովել տնտեսական առաջընթաց՝ չվնասելով շրջակա միջավայրը։
Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ մեր դպրոցում անցկացվեց բանավեճ՝ նվիրված այս արդիական և կարևոր հիմնախնդրին։
Բանավեճի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց տեսակետները, հիմնավորելու սեփական դիրքորոշումները և դիտարկելու խնդիրը տարբեր տեսանկյուններից։
Նախաձեռնության նպատակն էր զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունը, հանրային խոսքի, փաստարկման և թիմային աշխատանքի հմտությունները, ինչպես նաև ձևավորել առողջ բանավեճի, փոխադարձ հարգանքի և միմյանց լսելու մշակույթ։
Կարևորում և խրախուսում ենք նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ նպաստելով մտածող, իրազեկ և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը։

Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները մասնակցեցին ...
MoreՀնարավո՞ր է արդյոք համատեղել արդյունաբերության զարգացումն ու բնության պահպանությ...
MoreԺամանակակից կրթական համակարգում ուսուցչի դերն ու մասնագիտական պատրաստվածությունը...
More