
Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Մոնթեական շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում անցկացված աշակերտական գիտաժողովին։
Մեր աշակերտները հանդես եկան բովանդակալից զեկուցումներով՝ անդրադառնալով Արցախյան շարժմանը, ազատագրական պատերազմին, Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգային հերոսների կյանքին ու գործունեությանը։
Նրանք ոչ միայն ներկայացրին իրենց հետազոտությունների արդյունքները, այլև ակտիվորեն մասնակցեցին գիտական քննարկումներին՝ արտահայտելով սեփական տեսակետներն ու պատասխանեցին առաջադրված հարցերին։
Գիտաժողովը ևս մեկ կարևոր հնարավորություն էր աշակերտների համար՝ խորացնելու պատմագիտական գիտելիքները, զարգացնելու հետազոտական և վերլուծական հմտությունները, արժևորելու մեր պատմությունն ու հերոսական անցյալը։

Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները մասնակցեցին ...
ԱվելինՀնարավո՞ր է արդյոք համատեղել արդյունաբերության զարգացումն ու բնության պահպանությ...
ԱվելինԺամանակակից կրթական համակարգում ուսուցչի դերն ու մասնագիտական պատրաստվածությունը...
Ավելին