
Կայացավ Երևանի հ.139 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հեղինակային՝ «Ադրենալինը Երևանի սրտում» նախագծային աշխատանքի հանդիսավոր ներկայացումը:
Նախագծի առանցքում Դավթաշենի կամուրջն է, որը տեսական հաշվարկների համար ծառայել է որպես մեկնարկային հարթակ և կոորդինատային համակարգի սկզբնակետ:
Նախագծի հիմնական նպատակն էր տեսական մաթեմատիկան տեղափոխել իրական կյանք՝ ֆունկցիաների և ածանցյալի միջոցով նախագծելով Դավթաշենի կամրջից դեպի Հրազդանի կիրճ ձգվող էքստրեմալ զբոսայգու ինժեներական մոդելը:
Աշակերտները ցուցաբերեցին ստեղծագործական և վերլուծական փայլուն մոտեցում՝ յուրաքանչյուր ատրակցիոնի համար կատարելով ճշգրիտ մաթեմատիկական ընտրություն.
• Զիպլայնի և ճոպանուղու հետագծերը հաշվարկվեցին 4-րդ աստիճանի բազմանդամային և կոտորակագծային ֆունկցիաների միջոցով՝ ապահովելով շարժման օպտիմալ արագությունն ու հետագիծը,
• Բանջի-թռիչքի անվտանգությունը հիմնավորվեց մարող տատանումների բարդ բանաձևերով,
• Էքստրեմալ ճոճանակի դինամիկան մոդելավորվեց եռանկյունաչափական ֆունկցիաների օգնությամբ:
Այս նախագիծը ևս մեկ անգամ փաստեց, որ ածանցյալի ամեն մի արժեք և ֆունկցիայի ամեն մի կետ ոչ թե պարզապես թիվ է, այլ ինժեներական ճշգրտության և մարդու անվտանգության երաշխավոր:

Ու գիշերվա խավարում վառվեցին Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի լույսերը,դպրոց...
ԱվելինՄայիսի 21-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվ. հ139 ֆիզմաթ հոսքի 10-6 և10-7 դասարանն...
Ավելին10-5 դասարանի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանք երկրաչափությունից՝ <...
Ավելին