
Կայացավ Երևանի հ.139 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հեղինակային՝ «Ադրենալինը Երևանի սրտում» նախագծային աշխատանքի հանդիսավոր ներկայացումը:
Նախագծի առանցքում Դավթաշենի կամուրջն է, որը տեսական հաշվարկների համար ծառայել է որպես մեկնարկային հարթակ և կոորդինատային համակարգի սկզբնակետ:
Նախագծի հիմնական նպատակն էր տեսական մաթեմատիկան տեղափոխել իրական կյանք՝ ֆունկցիաների և ածանցյալի միջոցով նախագծելով Դավթաշենի կամրջից դեպի Հրազդանի կիրճ ձգվող էքստրեմալ զբոսայգու ինժեներական մոդելը:
Աշակերտները ցուցաբերեցին ստեղծագործական և վերլուծական փայլուն մոտեցում՝ յուրաքանչյուր ատրակցիոնի համար կատարելով ճշգրիտ մաթեմատիկական ընտրություն.
• Զիպլայնի և ճոպանուղու հետագծերը հաշվարկվեցին 4-րդ աստիճանի բազմանդամային և կոտորակագծային ֆունկցիաների միջոցով՝ ապահովելով շարժման օպտիմալ արագությունն ու հետագիծը,
• Բանջի-թռիչքի անվտանգությունը հիմնավորվեց մարող տատանումների բարդ բանաձևերով,
• Էքստրեմալ ճոճանակի դինամիկան մոդելավորվեց եռանկյունաչափական ֆունկցիաների օգնությամբ:
Այս նախագիծը ևս մեկ անգամ փաստեց, որ ածանցյալի ամեն մի արժեք և ֆունկցիայի ամեն մի կետ ոչ թե պարզապես թիվ է, այլ ինժեներական ճշգրտության և մարդու անվտանգության երաշխավոր:

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....
MoreԳործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...
MoreԱյցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...
More