Գործընկերության հորիզոններ

October 16 2026

Գործընկերության հորիզոններ

Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կապը յուրաքանչյուր կրթօջախի հաջողության, իսկ աշակերտի՝ ներդաշնակ զարգացման գլխավոր գրավականն է։
Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում ուսուցչուհի Ռ. Թամազյանի ելույթը՝ «Ծնողը դեռահասի ուղեկից, և ոչ թե վերահսկող» թեմայով, դարձավ ջերմ ու կառուցողական երկխոսության սկիզբ ներկաների համար։

Ռ. Թամազյանն իր խոսքում ներկայացրեց, թե ինչպես է չափազանցված վերահսկողությունն ու հրամայական տոնը հեռացնում դեռահասին ծնողից՝ առաջացնելով ներքին ընդվզում, փակվածություն կամ կեղծ հնազանդություն։
Զեկուցման կարևորագույն ուղերձներից մեկն այն էր, որ դեռահասի կրթության և դաստիարակության գործում ուսուցիչն ու ծնողը ոչ թե պարզապես տեղեկատվություն փոխանակողներ են, այլ դաշնակիցներ։
Զեկուցումն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և անցավ անմիջական, ջերմ մթնոլորտում։ Ներկա ծնողները ոչ միայն հետաքրքրությամբ լսեցին ներկայացված գործնական խորհուրդները, այլև ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ կիսվելով սեփական փորձով և հուզող հարցերով։

 

Last news

ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Այսօր Երևանի Կարեն Դեմ...

More

Գիտելիքի հաղթանակը և ավանդույթ դարձած հաջողությունը «Կորիզ» համահ...

More

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

More