Շնորհավորում եմ բոլորիդ

Հուլիս 21 2026

Սիրելի՜ շրջանավարտներ,

ահա և ավարտվեց մեր համատեղ ճամփորդությունը՝ լի գեղեցիկ հիշողություններով, ձեռքբերումներով, ոգևորության երջանիկ պահերով, նաև հիասթափություններով, անավարտ պատմություններով, ժամանակավրեպ հույզերով, այսպիսին է կյանքը՝ իր ողջ գունապնակով:

Լիահույս եմ՝ կարողացանք դառնալ անշրջելի ընկերներ, դարձանք ավելի գիտակ, հայրենասեր, հմուտ, ապրումակցող, բարի ու լայնախոհ:

Այսօր արդեն շատերդ պաշտոնապես դարձաք ուսանողներ: Շնորհավորում եմ բոլորիդ, Աստված օրհնի յուրաքանչյուրիդ ճանապարհը, և հիշեք՝ դպրոցն այն օջախն է, որ միշտ սրտաբաց ու աներկբա սպասում է բոլորիդ վերադարձին:

Հաջողություն նաև մեր՝ արդեն հայրենյաց պաշտպաններին, բարի վերադարձ բոլորիդ:
ժամանակը գծելու է իր հունը, իսկ կյանքը՝ նոր խաչմերուկներ. մինչ նոր հանդիպում ճակատագրի հաջորդ հրվանդանում։

Հարգանքով՝ Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի տնօրեն
Կ. Ջհանգիրյան

 

Վերջին Նորությունները

Հոկտեմբեր 19 2026Հաղթանակի ալիքով

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....

Ավելին

Գործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...

Ավելին

Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...

Ավելին