Սարոյանական ջերմությունը դպրոցի գրադարանում

October 14 2026

«Քո կյանքի ժամերը»․ սարոյանական ջերմությունը դպրոցի գրադարանում

Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, դպրոցի գրադարանում տեղի ունեցավ «Ամսվա գիրք» նախագծի քննարկումը՝ նվիրված Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսին։ Միջոցառումը մեկնարկեց գրադարանավարին ուղղված երախտագիտության ու շնորհավորանքի խոսքերով։

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները վերլուծեցին պիեսի հերոսներին և հիմնական պատգամը՝ կյանքի յուրաքանչյուր ակնթարթն արժևորելու, բարությունն ու ներքին լույսը պահպանելու անհրաժեշտությունը։

Քննարկման առանցքը դարձավ Սարոյանի հայտնի կոչը․ «Ապրի՛ր քո կյանքի ժամերին, որպեսզի այդ լուսավոր ժամերին ոչ մի վատ բան չավելանա քո կամ ուրիշների համար»։

Հանդիպումը վերածվեց ոգեշնչող զրույցի՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ գրադարանը մտքի, արվեստի ու ջերմ շփման կենդանի միջավայր է։

 

Last news

A CHESSBOARD IS MORE THAN A BATTLEFIELD. IT IS A WORLD OF IDENTITIES. A Creat...

More

Հաջողության բանաձև Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնա...

More

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

More