Երախտագիտության և ջերմության ցերեկույթ

October 14 2026

Երախտագիտության և ջերմության ցերեկույթ. աշակերտական խորհրդի գեղեցիկ նախաձեռնությունը

Հոկտեմբերի 5-ին դպրոցի դահլիճում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ․Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ուսուցչի օրվան նվիրված երաժշտական ցերեկույթ, որը լի էր ժպիտներով։

Աշակերտական խորհրդի հաղորդավարների բացման սրտաբուխ խոսքին հաջորդեցին երաժշտական կատարումները։

Միջոցառումն ավարտվեց ծաղիկների հանձնման հանդիսավոր արարողությամբ և աշակերտների խոնարհումով՝ ուղղված դպրոցի ամբողջ մանկավարժական կազմին։ Այս ցերեկույթը ևս մեկ անգամ ապացուցեց,

որ ուսուցչի անսպառ նվիրումն ու աշխատանքը միշտ արժանանում են աշակերտների անկեղծ սիրուն ու երախտագիտությանը։

 

Last news

A CHESSBOARD IS MORE THAN A BATTLEFIELD. IT IS A WORLD OF IDENTITIES. A Creat...

More

Հաջողության բանաձև Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնա...

More

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

More