
Երևանի հ 46 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոց փորձի փոխանակման և հետագա համագործակցության ընդլայնման նպատակով։
Ջերմ և կառուցողական մթնոլորտում ծավալվեց ակտիվ քննարկում. աշակերտները ներկայացրին իրենց խորհուրդների գործունեությունը, ինչպես նաև քննարկեցին համատեղ միջոցառումների, բանավեճերի, մրցույթների և կրթամշակութային այլ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններն ու ձևաչափերը։Հանդիպմանն առանձնակի կարևորություն էր հաղորդում երկու դպրոցների տնօրենների ներկայությունը, ինչն ընդգծում էր աշակերտական նախաձեռնություններին տնօրինության ցուցաբերած մեծ աջակցությունն ու վստահությունը։
Հանդիպման առանցքային իրադարձությունը երկու դպրոցների աշակերտական խորհուրդների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որով պաշտոնապես ամրագրվեցին միասնական ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունն ու հետագա քայլերը։

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....
MoreԳործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...
MoreԱյցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...
More