




Երևանի հ 46 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոց փորձի փոխանակման և հետագա համագործակցության ընդլայնման նպատակով։
Ջերմ և կառուցողական մթնոլորտում ծավալվեց ակտիվ քննարկում. աշակերտները ներկայացրին իրենց խորհուրդների գործունեությունը, ինչպես նաև քննարկեցին համատեղ միջոցառումների, բանավեճերի, մրցույթների և կրթամշակութային այլ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններն ու ձևաչափերը։Հանդիպմանն առանձնակի կարևորություն էր հաղորդում երկու դպրոցների տնօրենների ներկայությունը, ինչն ընդգծում էր աշակերտական նախաձեռնություններին տնօրինության ցուցաբերած մեծ աջակցությունն ու վստահությունը։
Հանդիպման առանցքային իրադարձությունը երկու դպրոցների աշակերտական խորհուրդների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որով պաշտոնապես ամրագրվեցին միասնական ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունն ու հետագա քայլերը։

Երևանի հ 46 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Երևանի Կ...
ԱվելինA Proud eTwinning Moment! We are truly delighted and proud to share that our ...
ԱվելինՀայրենիքը սկսվում է սիրուց, շարունակվում գիտելիքով, ամրանում հավատով. այս հայեցա...
Ավելին