Պատվո բարձր պարգև

Հոկտեմբեր 14 2026

Պատվո բարձր պարգև

Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպված տոնական հանդիսավոր արարողության ընթացքում Կրթության և գիտության աշխատողների Խորհրդային տարածքի արհմիության կողմից «Կրթության երախտավոր» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի տնօրեն Կլարա Գագիկի Ջհանգիրյանը։

Այս բարձր պարգևը պատահական չէ. այն տարիների աննկուն աշխատանքի, կրթական համակարգում ներդրված անգնահատելի ավանդի և սերունդների դաստիարակության նվիրվածության արդյունքն է։

Կ. Ջհանգիրյանը 10 տարի շարունակ ղեկավարում է կրթօջախը՝ այն դարձնելով ոչ միայն գիտելիքի և հմտությունների ձեռքբերման կենտրոն, այլև ջերմ ու ստեղծագործ միջավայր, որտեղ ձևավորվում են վաղվա քաղաքացիները: Նրա ղեկավարման տարիներին դպրոցը գրանցել է ակնառու հաջողություններ, ինչպես ուսումնական գործընթացի որակի բարձրացման, այնպես էլ նորարարական ծրագրերի ներդրման ուղղությամբ։
«Կրթության երախտավոր» ոսկյա հուշամեդալը համայնքի և պետության երախտագիտության տուրքն է տիկին Ջհանգիրյանին։

Շնորհավորում ենք հարգարժան տնօրենին այս պատվաբեր պարգևի և Ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր նվաճումներ մանկավարժական առաքելության մեջ:

 

Վերջին Նորությունները

A CHESSBOARD IS MORE THAN A BATTLEFIELD. IT IS A WORLD OF IDENTITIES. A Creat...

Ավելին
Հոկտեմբեր 14 2026Հաջողության բանաձև

Հաջողության բանաձև Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնա...

Ավելին
Հոկտեմբեր 14 2026Ստեղծարար դաս

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

Ավելին