Մասնագիտական կողմնորոշում

Նոյեմբեր 12 2026

Ժամանակակից կրթական միջավայրում առանձնահատուկ կարևորություն է ստանում ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ու նպատակային ուղղորդումը։ Այս նպատակով Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում հյուրընկալվել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչը, որը հագեցած և բովանդակալից հանդիպում ունեցավ դպրոցի սաների հետ։

Միջոցառման գլխավոր նպատակն էր աջակցել աշակերտներին մասնագիտության ընտրության բարդ ու պատասխանատու գործընթացում, ծանոթացնել բարձրագույն կրթության ժամանակակից միջազգային չափանիշներին, ինչպես նաև ներկայացնել համալսարանի կրթական ծրագրերը, ընդունելության պահանջներն ու կրթաթոշակային հնարավորությունները։

Աշակերտները մանրամասն տեղեկություններ ստացան համալսարանի տարբեր ուղղությունների, կրեդիտային համակարգի և միջազգային փոխանակման ծրագրերի մասին։

Բուհի ներկայացուցիչը պատասխանեց սաներին հուզող բազմաթիվ հարցերին՝ կապված աշխատաշուկայի պահանջների, անհրաժեշտ հմտությունների և դիմելու գործընթացի առանձնահատկությունների հետ։

 

Վերջին Նորությունները

Ժամանակակից կրթական միջավայրում առանձնահատուկ կարևորություն է ստանում ավագ դպրոց...

Ավելին

Ժամանակակից աշխարհում իրավագիտակցությունն ու սեփական իրավունքների ու պարտականութ...

Ավելին

  Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 հիմնական դպրոցի աշակերտներն...

Ավելին