
Ժամանակակից կրթական միջավայրում առանձնահատուկ կարևորություն է ստանում ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ու նպատակային ուղղորդումը։ Այս նպատակով Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում հյուրընկալվել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչը, որը հագեցած և բովանդակալից հանդիպում ունեցավ դպրոցի սաների հետ։
Միջոցառման գլխավոր նպատակն էր աջակցել աշակերտներին մասնագիտության ընտրության բարդ ու պատասխանատու գործընթացում, ծանոթացնել բարձրագույն կրթության ժամանակակից միջազգային չափանիշներին, ինչպես նաև ներկայացնել համալսարանի կրթական ծրագրերը, ընդունելության պահանջներն ու կրթաթոշակային հնարավորությունները։
Աշակերտները մանրամասն տեղեկություններ ստացան համալսարանի տարբեր ուղղությունների, կրեդիտային համակարգի և միջազգային փոխանակման ծրագրերի մասին։
Բուհի ներկայացուցիչը պատասխանեց սաներին հուզող բազմաթիվ հարցերին՝ կապված աշխատաշուկայի պահանջների, անհրաժեշտ հմտությունների և դիմելու գործընթացի առանձնահատկությունների հետ։

Ժամանակակից կրթական միջավայրում առանձնահատուկ կարևորություն է ստանում ավագ դպրոց...
MoreԺամանակակից աշխարհում իրավագիտակցությունն ու սեփական իրավունքների ու պարտականութ...
MoreԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Այսօր Երևանի Կարեն Դեմ...
More