
Հոգևոր կամուրջներ Թարգմանչաց տոնին
Թարգմանչաց տոնի առթիվ կազմակերպված միջառարկայական դասը միավորել էր հայոց, ռուսաց լեզուների և անգլերենի փիլիսոփայության աշխարհները՝ աշակերտներին հրավիրելով ինքնաճանաչման և մշակութային երկխոսության:
Դասի առանցքում ֆրանսիացի ականավոր գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայտնի «Սովորեցրու ինձ փոքր քայլերի արվեստը» բանաստեղծությունն էր:
Մեկնարկին ուսուցիչները ներկաներին հիշեցրին Թարգմանչաց տոնի խորհուրդը․ թարգմանիչն այն կամուրջն է, որով մի ժողովրդի հոգևոր գանձերը դառնում են համամարդկային: Հնչեց Էքզյուպերիի խոհուն խոսքը՝ 3 լեզուներով ՝ հղկված ու պատկերավոր թարգմանությամբ:
Լեզվի, խոսքի և մտքի ներդաշնակությունը
աշակերտներին դարձրեց թարգմանիչներ։
Ծավալվեց աշխույժ քննարկում այն մասին, թե ինչպես է հնարավոր բնագրի հույզն ու փիլիսոփայական նրբերանգները ճշգրիտ փոխանցել 3 լեզուներով։
Դասն ամփոփվեց կարևոր պատգամով․ ինչպես դարեր առաջ հայ թարգմանիչները փոքրիկ քայլերով ու անխոնջ աշխատանքով կերտեցին հայ գրչության Ոսկեդարը, այնպես էլ այսօր յուրաքանչյուրս մեր ամենօրյա փոքրիկ, բայց հաստատուն քայլերով կերտում ենք մեր ապագան:

European Day of Languages — Celebrating the Power of Languages Today, w...
ԱվելինՀոգևոր կամուրջներ Թարգմանչաց տոնին Թարգմանչաց տոնի առթիվ կազմակերպված միջառար...
ԱվելինTeaching Debate: Giving Students a Voice This year, debate is our common stra...
Ավելին