
Միասնականությունն ու նվիրումն անտեսանելի, բայց ամուր թելեր են, որոնք մանկավարժահան կոլեկտիվը սովորական աշխատանքային խմբից վերածում են համախոհների հզոր ընտանիքի։
Շրջադարձային պահերը,ծանր մարտահրավերներն ու փորձությունները ստիպում են վերանայել անցած ճանապարհը, համախմբել ուժերն ու կայացնել պատատխանատու որոշումներ։
Դժվարությունները, որոնց միջով անցնում է կոլեկտիվը, անհետևանք չեն անցնում. դրանք կոփում են յուրաքանչյուր ուսուցչի ու աշխատակցի կամքը, ստիպում ավելի բարձր գնահատել կողքինի աջակցությունն ու փոխադարձ վստահությունը։ Երբ թվում է թե խոչընդոտներն անհաղթահարելի են, հենց թիմային ոգին ու ընդհանուր նպատակն են դառնում այն լույսը, որն առաջ է մղում։ Դպրոցը միայն շենքային պատերը չեն․ դպրոցն ամենից առաջ այն մարդիկ են, ովքեր կրում են նրա առաքելությունն ու ավանդույթները:

Միասնականությունն ու նվիրումն անտեսանելի, բայց ամուր թելեր են, որոնք մանկավարժահ...
MoreՇախմատը ողջ տիեզերք, որտեղ ամեն մի քայլ կարող է վճռել ճակատագիրը, իսկ յուրաքանչյ...
MoreՍիրելի՜ շրջանավարտներ, ահա և ավարտվեց մեր համատեղ ճամփորդությունը՝ լի գեղեցիկ...
More