Ուսումնամեթոդական գիտաժողով

September 24 2026

Հայրենիքը սկսվում է սիրուց, շարունակվում գիտելիքով, ամրանում հավատով. այս հայեցակարգային դրույթի ներքո Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի աշակերտները Երևանի պետական համալսարանում իրականացրին բազմաբովանդակ ուսումնամեթոդական գիտաժողով։

Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքներն ու վերլուծությունները՝ հիմնավորելով գիտական եզրակացություններ, արժեհամակարգային հենքի և հայրենասիրական գիտակցության առանցքային դերով։

Գիտաժողովն աչքի ընկավ բովանդակային խորությամբ և մեթոդական բազմազանությամբ․ տեսական զեկույցներին զուգահեռ կիրառվեցին ինտերակտիվ կրթական տեխնոլոգիաներ, խնդրահարույց իրավիճակային վիկտորինաներ և թիմային-համագործակցային վերլուծական աշխատանքներ։

Նախաձեռնությունը արդյունավետ հարթակ դարձավ ակադեմիական գիտելիքի, քննադատական մտածողության, ստեղծագործական մոտեցման և քաղաքացիական պատասխանատվության համադրման համար։

Last news

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....

More

Գործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...

More

Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...

More