
11-5 դասարանի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանք հանրահաշիվ առարկայից՝ «Ֆինանսական խնդիրները հաջորդականությունը թեմայում»։
Նախագծի ընթացքում աշակերտները սահմանեցին հաջորդականությունը, թվային հաջորդականության հասկացությունները, նշեցին նրանց տրման եղանակները, անդրադարձան առանձնահատուկ հաջորդականություններին (Ֆիբոնաչիի հաջորդականություն, …): Աշակերտները դիտարկեցին մոնոտոն, հաստատուն, սահմանափակ հաջորդականությունների օրինակներ, լուծեցին ֆինանսական խնդիրներ՝ օգտագործելով երկրաչափական պրոգրեսիայի և բարդ տոկոսի բանաձևերը: Աշակերտները լուծեցին նաև Բոնուս-Մալուս համակարգի ապահովագրավճարների վերաբերյալ խնդիրներ:
Նախագծային աշխատանքը նպաստեց աշակերտների ֆինանսական գիտելիքների հարստացմանը:

Միասնականությունն ու նվիրումն անտեսանելի, բայց ամուր թելեր են, որոնք մանկավարժահ...
MoreՇախմատը ողջ տիեզերք, որտեղ ամեն մի քայլ կարող է վճռել ճակատագիրը, իսկ յուրաքանչյ...
MoreՍիրելի՜ շրջանավարտներ, ահա և ավարտվեց մեր համատեղ ճամփորդությունը՝ լի գեղեցիկ...
More