Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում

April 27 2026

Այսօր 10-2 դասարանի աշակերտները հանդես եկան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հուզիչ և խորիմաստ միջոցառմամբ։

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին պատմական փաստեր, բեմականացված դրվագներ՝ վերարժևորելով մեր ժողովրդի անցած դժվարին ճանապարհը և հարգելով անմեղ զոհերի հիշատակը։ Նրանց ելույթները համակված էին հարգանքով, ցավով և միաժամանակ՝ ազգային արժանապատվության խորը զգացումով։

Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երիտասարդ սերնդի պատմական հիշողության պահպանման, ազգային ինքնության ամրապնդման և հայրենասիրական արժեքների ձևավորման գործում։

 

 

Last news

Ժամանակի հրամայականով ԱԲ-ի հիմունքների ուսուցումը ներդրվեց Երևանի Կ.Դեմիրճյանի ա...

More

At the teacher’s meeting, we discussed the importance of providing meaning...

More

Կամք և ռազմավարություն Փխրուն պարմանուհու լարված պայքարն ու մտքի ճկունություն...

More