
Հաղթանակի ճանապարհը երբեք պատահական չի լինում. այն կերտվում է ամենօրյա քրտնաջան աշխատանքով, անկոտրում կամքով և հայրենիքի հանդեպ ունեցած անսահման նվիրումով։
Նոր Նորք համայնքում կազմակերպված ռազմամարզական խաղերի մրցույթում Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի աշակերտների տարած հաղթանակը և պատվավոր 1-ին տեղը նվաճելը դրա վառ ու հպարտ ապացույցն են։
Համայնքի տարբեր դպրոցներից ժամանած թիմերը ցուցադրեցին իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, ռազմավարական մտածողությունը,,սակայն մեր դպրոցի թիմն աչքի ընկավ ոչ միայն բարձր պատրաստվածությամբ, այլև անկոտրում թիմային ոգով և բացառիկ կարգապահությամբ։
Այս հաղթանակը միայն մրցանակային գավաթ չէ. սա երիտասարդ սերնդի ուժի, ոգու և պատրաստվածության վկայությունն է։ Նոր Նորք համայնքի ռազմահայրենասիրական խաղերում արձանագրած այս հաջողությունը մեծ ոգեշնչման աղբյուր դարձավ ողջ դպրոցի համար՝ ապացուցելով, որ միասնականության, նպատակասլացության և հայրենասեր ոգու առջև անհնարին ոչինչ չկա:

A CHESSBOARD IS MORE THAN A BATTLEFIELD. IT IS A WORLD OF IDENTITIES. A Creat...
MoreՀաջողության բանաձև Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնա...
MoreԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...
More