
Հաջողության բանաձև
Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնագիտության ընտրություն չէ, այլ սեփական ուղին, կոչումն ու կյանքի արժեքները գտնելու կարևոր մի փուլ։ Այս շրջանակում դպրոցում տեղի ունեցավ հերթական ոգեշնչող ու բովանդակալից հանդիպումը. Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի հյուրն էր «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը: Վերջինս աշակերտներին ներկայացրեց ժամանակակից լրագրության, մեդիագրագիտության և տեղեկատվական արագընթաց հոսքերում ճիշտ կողմնորոշվելու առանձնահատկությունները։
Հանդիպման առանցքային թեման «Հաջողության բանաձևն» էր, որը բանախոսը բացահայտեց սեփական փորձի, անցած ուղու և կյանքի դասերի օրինակով. իսկական հաջողությունը պատահականություն չէ, այն հետևողական աշխատանքի, սիրած գործին անվերապահորեն նվիրվելու, շարունակական ինքնակրթության և դժվարությունների առջև չընկրկելու արդյունք է:
Այս հանդիպումը դպրոցի սաներին տվեց ոչ միայն մասնագիտական նոր պատկերացումներ, այլև ինքնավստահություն, մոտիվացիա և ոգեշնչում՝ սեփական նպատակների հետևից վստահորեն գնալու համար։

A CHESSBOARD IS MORE THAN A BATTLEFIELD. IT IS A WORLD OF IDENTITIES. A Creat...
MoreՀաջողության բանաձև Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնա...
MoreԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...
More