
«Գիտության շաբաթ» համադպրոցական ծրագրի շրջանակներում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցում իրականացվել են Աստղագիտության օրվան նվիրված կրթական նախաձեռնություններ։
Բնագիտամաթեմատիկական ուղղվածության խորացման և սովորողների գիտահետազոտական հետաքրքրությունների խթանման նպատակով աշակերտներն ընդգրկվել են Space 42 կազմակերպության «Ինչպե՞ս տեսնել անտեսանելին» խորագրով աստղաֆիզիկական սեմինարին։ Միջոցառման ծրագիրը ներառել է ինչպես տեսական դասախոսություն՝ նվիրված անզեն աչքով անտեսանելի տիեզերական մարմինների դիտարկման ֆիզիկական սկզբունքներին, այնպես էլ գործնական փուլ՝ երեկոյան աստղադիտում, ինչը հնարավորություն է տվել սովորողներին ինտերակտիվ միջավայրում ծանոթանալու աստղադիտակների աշխատանքի մեխանիզմներին և երկնային մարմինների դիտողական աստղագիտությանը։

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....
MoreԳործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...
MoreԱյցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...
More