Կարողունակությունը` որպես դասի կենդանի շունչ

Նոյեմբեր 05 2026

Կարողունակությունը` որպես դասի կենդանի շունչ

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի լուսավոր նիստերի դահլիճում հերթական սեմինարը վարում է դպրոցի տնօրենը, ում խոսքը ոչ թե վարչական հրահանգ է, այլ կրթական նոր փիլիսոփայության շուրջ հրավեր՝ ուղղված ամբողջ մանկավարժական թիմին։

Սեմինարի թեման առանցքային է և արդիական. «Կարողունակահեն կրթության ներդրումը. Առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների զարգացումը դասի ընթացքում»։

Տնօրենի ելույթն սկսվեց պարզ, բայց խորիմաստ շեշտադրմամբ.«Ավագ դպրոցում մեր գլխավոր նպատակը սոսկ գիտելիքի փոխանցումը չէ. մեր խնդիրն է ձևավորել մտածող, վերլուծող, ինքնուրույն և պատասխանատու քաղաքացի։ Չափորոշչային վերջնարդյունքը չպետք է մնա թղթի վրա. այն պետք է «ապրի» դասի յուրաքանչյուր 45 րոպեի ընթացքում»։

Սեմինարի ընթացքում քննարկումները ծավալվեցին ոչ թե տեսական դրույթների, այլ գործնական քայլերի շուրջ։ Տնօրենն ընդգծեց,որ , որ կարողունակությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ աշակերտը դառնում է ուսումնական պրոցեսի ակտիվ մասնակիցը՝ հետազոտողը, քննարկողն ու լուծումներ առաջարկողը։

Դասի պլանավորումն սկսվում է ոչ թե «ինչ պատմել» հարցից, այլ «ինչ կկարողանա անել աշակերտը դասի ավարտին» հարցադրումով։ Յուրաքանչյուր նպատակ պետք է բխի չափորոշչով սահմանված կոնկրետ վերջնարդյունքից:Լեզվամտածողությունը, պատմական վերլուծությունը, բնագիտական ու թվային հմտությունները միահյուսվում են՝ ձևավորելով ամբողջական աշխարհայացք։Դասախոսական ավանդական ձևաչափից անցում է կատարվում խնդրահարույց ուսուցման, նախագծային հետազոտությունների, բանավեճերի և աղբյուրների հետ ինքնուրույն անալիտիկ աշխատանքի։

Սեմինարն ավարտվեց երկխոսությամբ և ընդհանուր տեսլականի ձևավորմամբ։ Դպրոցի տնօրենի եզրափակիչ խոսքը լի էր վստահությամբ. «Կարողունակահեն կրթությունը մեր դպրոցի որակի նոր չափանիշն է։ Երբ մենք փոխել ենք մեր մոտեցումը դասի պլանավորմանը, փոխվում է նաև աշակերտի մոտիվացիան և պատրաստվածությունը կյանքի հանդեպ»։

Ավագ դպրոցը պատրաստ է նոր ուսումնական մարտահրավերներին՝ ոչ թե որպես պարտադրանք, այլ որպես զարգացման ու ինքնակատարելագործման բնականոն ճանապարհ։

 

Վերջին Նորությունները

Նոյեմբեր 05 2026Ստեղծարար դաս

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

Ավելին

Կարողունակությունը` որպես դասի կենդանի շունչ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ...

Ավելին

139 ավագ դպրոցի լողորդների փայլուն հաջողությունը «ՀՀ Վարչապետի գավաթում&ra...

Ավելին