ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Նոյեմբեր 07 2026

ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 հիմնական դպրոցի աշակերտներն այցելեցին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»։ Այցի շրջանակում աշակերտները ծանոթացան իրավագիտության հիմնական հասկացություններին, մարդու իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի կառուցվածքին և գործունեության սկզբունքներին։ Հանդիպումն անցավ հետաքրքիր և ուսուցողական մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին ընդլայնելու իրենց իրավական գիտելիքները, բարձրացնելու իրավագիտակցությունը և ավելի լավ պատկերացնելու օրենքի ու արդարադատության դերը հասարակության կյանքում։

 Հանդիպման ավարտին առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած և իրենց գիտելիքներով աչքի ընկած աշակերտներն արժանացան շնորհակալագրերի։

 

Վերջին Նորությունները

ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Այսօր Երևանի Կարեն Դեմ...

Ավելին

Գիտելիքի հաղթանակը և ավանդույթ դարձած հաջողությունը «Կորիզ» համահ...

Ավելին
Նոյեմբեր 05 2026Ստեղծարար դաս

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

Ավելին