Հայտարարություն

Հոկտեմբեր 14 2026

Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի <<Կ․Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոց>> ՊՈԱԿ- ի մաթեմատիկա (49 դասաժամ ուսուցչի թափուր տեղերի համար։ Մրցույթն անցկացվում է՝ըստ ՀՀԿԳՄՍՆ մշակված մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (ձև 1), - 1 լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5), - այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ, - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից՝ հոկտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Մրցույթը տեղի կունենա 2026 թ. հոկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին՝ Երևանի Կ․Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում, հասցեն՝ Նոր Նորք 2-րդ զանգված Մոլդովական Նելսոն Ստեփանյան 3:

Տեղեկությունների համար զանգահարել 011635570 հեռախոսահամարով:

 

Վերջին Նորությունները

Հոկտեմբեր 19 2026Հաղթանակի ալիքով

Հաղթանակի ալիքով Սպորտային համառ պայքար, լարված վայրկյաններ և վճռականություն....

Ավելին

Գործընկերության հորիզոններ Դպրոցի և ծնողական համայնքի միջև ձևավորված ամուր կա...

Ավելին

Այցելություն, որը փոխեց պատանիների պատկերացումները Այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի...

Ավելին